Վարդան Ղուկասյանն ու Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի՝ «ողջ նաֆարով Մյունխեն գնալու» մասին
![]() 366 Շաբաթ, 17 փետրվարի, 2024 թ., 13:24 Վարդան Ղուկասյանն ու ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Գևորգ Պետրոսյանը զրուցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ողջ նաֆարով Մյունխեն գնալու» մասին։ «Չեմ կարող պնդել, որ բյուջեի միջոցների հաշվին է, բայց Տեղեկատվության ազատության մասին օրենքը կիրառելով կարելի է պարզել՝ ինքնաթիռի տոմսերը, հյուրանոցը ո՞ւմ հաշվին են ձեռք բերվել։ Որպես ողջամիտ կասկած, որպես ողջամիտ վարկած՝ կարող եմ ասել, որ ծախսերը բյուջեի հաշվին են։ Ի՞նչ առաքելություն են իրականացնում Փաշինյանի ընտանիքի անդամները։ Ի՞նչ գործ ունեն իրանք ընդեղ։ Ես չեմ տեսել որևէ երկրի ղեկավար, որը նման ֆորմատով հանդիպումներին գնա ընտանիքի անդամների հետ»,- ասել է Պետրոսյանը։ Մինչ այդ Ղուկասյանը հարցրել էր․ «ՀՀ ղեկավարը որ իրա ընտանիքով՝ վեշ-մեշոկով, չափահաս-անչափահաս, հավքում, լցնում ա սամալյոտը, հլնում-գնում ա, որքանո՞վ ա օրենքի տառին համապատասխանում, արդյո՞ք հարկատուների հաշվին է»։ Ավելի վաղ Կառավարությունից հայտնել էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն: Վարչապետը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
