«Հլա մի հատ նայեք՝ ովքեր են ներկայացնում Հայաստանը»․ Սևակ Հակոբյան
![]() 396 Կիրակի, 18 փետրվարի, 2024 թ., 13:18 Լրագրող, խմբագիր Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Լուրեր ենք կարդում, տեղադրում, որ Մյունխենում եռակողմ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ, Փաշինյանի և Ալիևի երկկողմ հանդիպման արդյունքում որոշում է կայացվել առաջիկայում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու մասին: Կամ մյուսը, որ Պապիկյանը Լիտվայի ազգային պաշտպանության նախարարի հետ քննարկել է ԵՄ և ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցության հարցեր: Հիմա իբր շունչներս պահած պետք ա լինեինք, թե հեսա մի բան կպայմանավորվեն, մի բան կպոկեն, ինչոր որոշակիություն, կամ պարզություն կլինի: Բայց ոչ, կամ ոչինչ չենք ակնկալում, կամ սպասում ենք էլ ավելի վատի. որովհետև հլա մի հատ մերոնց նայեք, էլի, ովքեր են ներկայացնում մեզ՝ Հայաստանը: Փաշինյանը՝ ինքնավստահ ու անփորձ մեկը, ունեցած փորձնէլ՝ միայն տապալումներ ու ձախողումներ: Միրզոյանը՝ նույնը, Պապիկյանը՝ նույնը, մյուսների մասին էլ չասեմ, անիմաստ մարդիկ՝ պատահական հայտնված այդ սենյակում: Դրա համար էլ ոչինչի չենք սպասում, բացառությամբ ավելի վատի: Որովհետև երբ գնում ենք ծանրամարտի աշխարհի մրցմանը, մարզիկի տեղը մեր պադյեզդի առաջին պատահած ալկահոլիկին չենք տանի, չէ՞: Իսկ որ խելագարվենք, ու տենց անենք, դժվար թե հաղթենք, չէ՞»։ Աղբյուրը` Սևակ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
