«Կա՛մ տիեզերական անգրագիտություն է, կա՛մ դժոխային դավաճանություն». Արթուր Խաչատրյան
![]() 326 Երկուշաբթի, 19 փետրվարի, 2024 թ., 16:06 ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է՝ այն քաղաքականությունը, որ որդեգրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չի բերելու խաղաղություն. «Անկախ նրանից՝ բանակցությունների սեղանը որտե՞ղ է դրված, միջնորդն ո՞վ է. եթե երկրի ղեկավարն ի զորու չէ պաշտպանել երկրի շահերը, ուզում եք էդ բանակցությունների սեղանը տարեք, Լուսնի վրա դրեք: Իսկ որ Փաշինյանն ուղղակի աշխատում է այս պետության դեմ, կասկածի տեղիք չի թողնում: Արցախը զոհել, աչքերը փակել, ակնկալել, որ Ադրբեջանի արյան ծարավը կհագենա և ՀՀ-ի դեմ պահանջներ չի ունենա, կա՛մ տիեզերական անգրագիտություն է, կա՛մ դժոխային դավաճանություն»,- նշել է պատգամավորը: Հիշեցնենք՝ փետրվարի 17-ին, Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: ՀՀ կառավարությունից հայտնել էին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները խաղաղության պայմանագրի շուրջ: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
