Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Չի կարողանում թաքցնել, որ այդ ճանապարհին առաջինը պետք է զոհաբերվեր Արցախը». Սուրեն Սուրենյանց

«Չի կարողանում թաքցնել, որ այդ ճանապարհին առաջինը պետք է զոհաբերվեր Արցախը». Սուրեն Սուրենյանց
288
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 01:18

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրը միայն Հայաստանի համար չէ, այլ նաև Ուկրաինայի, հետևաբար պետք է հարգվի նաև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։
Նույնիսկ այս դրվագով չի կարողանում թաքցնել, որ 2022-ի հոկտեմբերի 6-ի քառակողմ հայտարարությունը ոչ այնքան ԼՂ խնդրի կամ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու մասին է, որի ճանապարհին առաջինը պետք է զոհաբերվեր Արցախը»: