Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Իշխանական գրչակներն ու քարոզիչները նույնիսկ այս առիթն են օգտագործում Ռուբեն Վարդանյանի դեմ». Սուրեն Սուրենյանց

«Իշխանական գրչակներն ու քարոզիչները նույնիսկ այս առիթն են օգտագործում Ռուբեն Վարդանյանի դեմ». Սուրեն Սուրենյանց
291
Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 03:06

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը.

«303.6 միլիոն դոլար «Ամերիաբանկ»-ի համար. գնորդը Bank of Georgia-ն է:
Թվում է՝ վաղուց պլանավորված տնտեսական գործարք է, բայց իշխանական գրչակներն ու քարոզիչները նույնիսկ այս առիթն օգտագործում են՝ Ռուբեն Վարդանյանի դեմ հակաքարոզչություն իրականացնելու համար:
Ամոթ է, շատ ամոթ է: «Սև PR»-ի վրա ծախսված ջանքերի մի փոքր մասը եթե օգտագործեիք Բաքվի բանտերում պահվող գործիչների ազատության նպատակով, նրանք հիմա Երևանում կլինեին:
Բայց Արցախի ղեկավարների անազատության հարցում Ալիևն ու Փաշինյանը դաշնակիցներն են: Ու սա է ողբերգությունը»: