Ուրբաթ, 11 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ

Կրակել են Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
544
Երեքշաբթի, 20 փետրվարի, 2024 թ., 11:54

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ թաղապետարանի շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի 7 հետք: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։