«Օքսֆորդն ավարտածը չի գալու 200 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի». Փաշինյան
![]() 199 Չորեքշաբթի, 21 փետրվարի, 2024 թ., 12:24 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե՝ կառույցի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Ի թիվս այլ թեմաների, Փաշինյանն անդրադարձել է արտերկրի բուհերում երիտասարդների ուսման համար կրթաթոշակների տրամադրման հարցին և ընդգծել ուսումից հետո նրանց հետվերադարձի ապահովման մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը: «Փաստացի ուղիղ կամ անուղղակի կարող ենք միլիարդ ծախսել, երիտասարդներին ուղարկել արտասահման սովորելու, և բոլորը կծափահարեն: Հետո ոչ մեկը չի հարցնի՝ այդ երիտասարդների քանի՞ տոկոսը հետ եկավ, որովհետև առաջնային նպատակն այն է, որ իրենք գան Հայաստանում աշխատեն, որ մեր այս պրոբլեմների մի մասն իրենց պրոֆեսիոնալիզմի շնորհիվ լուծվեն, այսինքն՝ Կառավարությանը, պետությանն օգնեն, լուծել: Դա կարող է տեղի ունենալ պետական, մասնավոր համակարգերում աշխատելով: Լավ, այս գումարը ծախսեցինք, իսկ ի՞նչ ստացանք արդյունքում: Կարող ենք ստանալ նաև այն, որ մեր ևս մի հայրենակից ինչ-որ մի երկրում շատ մեծ հաջողությունների է հասել, ինչի համար շատ ուրախ ենք, շատ բավարարված ենք, շատ լավ է, բայց դա, այնուամենայնիվ, այն նպատակը չէ, որով պետական բյուջեն պետք է ծախս անի: Պետք է վերադարձի մեխանիզմը հասկանանք ինչպես է, մարդը ոնց է վերադառնում: Ու այստեղ նորից հանրային կառավարման բարեփոխումների մասին է խոսքը, որովհետև եթե մարդը գնաց, ենթադրենք սովորեց, Օքսֆորդն ավարտեց, ինքը չի գալու 200, 300 հազար դրամով նախարարությունում վարչության պետ աշխատի: Չի աշխատելու»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
