«Հավանական է Կրեմլի և Վաշինգթոն/Բրյուսել բևեռի միջև «ջենտլմենական» ստվերային համաձայնությունը». Գարիկ Քեռյան
![]() 267 Կիրակի, 25 փետրվարի, 2024 թ., 00:36 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այժմ լայնածավալ պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև, չտեսնված պատժամիջոցների և ռազմական գործողությունների ծավալմամբ, աստիճանաբար հանգեցնում է նոր մասնակիցների ընդգրկման, աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Գազայի և Կարմիր ծովի շրջաններում տեղի ունեցող բախումներն ու պատերազմները դրա վկայությունն են: ՌԴ-ի հետ սերտ ռազմական համագործակցություն գոյություն ունի Հյուսիսային Կորեայի և Իրանի կողմից: Ներքաշված է նաև Եմենը: Ի՞նչ կլինի մեր տարածաշրջանում, ի՞նչ նոր զարգացումներ կլինեն հարցին արևմտամետ և ռուսամետ շրջանակները պատասխանում են կանխակալ և խտացված գույներով, ում ինչ ձեռնտու է, այն էլ հիմնավորում է՝ բավականին «լուրջ» փաստարկներով: Ոմանք ողջունում են ռսի սապոգից ազատագրման դարակազմիկ պահը և ֆրանսիական նավերի բարձրանալը հայկական լեռները: Մյուս, հակառակ կողմը, զգուշացնում է Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի զրոյացման քաղաքականության կործանարար հետևանքներից՝ գործընթաց, որի վերջակետն անշուշտ Ալեքսանդրոպոլ-2 պայմանագրի կնքումն է և 10-15 հազար քառ. կմ. տարածքով դինամիկ զարգացող արևմտյան կառույցներում ինտեգրված «երջանիկ» ժողովրդավար Հայաստանն է: Ի դեպ շրջանառվում է նաև Հարավային Կովկասի երկրների երկրորդ «խորհրդայնացման» սցենարը, երբ քաղաքացիական/ուկրաինական պատերազմը դրական արդյունքներով ավարտած «կարմիր» բանակը կրկին կբարձրանա լեռները, որի արդյունքում կվերականգնվի ռուսական բացարձակ գերիշխանությունը: Ի դեպ, իմ Կարծիքով, երկու սցենարներն էլ մի 50%-ով իրականանալու շանսեր ունեն: 100% կանխատեսում անհնար է կամ շատ դժվար, որովհետև գլոբալ մակարդակով, ներկա իրադարձությունները սերտորեն շաղկապված են և մի տարածաշրջանում տեղի ունեցողը լրիվ անսպասելի կարող է բերել իրավիճակների արմատական փոփոխության, որոնք հիմա կանխատեսել հնարավոր չէ: Ինչպես, օրինակ, ում մտքով կանցներ Սևրի պայմանագրի կնքման օրը, կանխատեսել Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Որքանով կկարողանան ԱՄՆ-ն և ԵՄ-ն շարունակել ռազմական մատակարարումները, տնտեսական ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, արդյո՞ք Կրեմլը վերջին պահին կդիմի ջերմամիջուկային զենքի կիրառման սպառնալիքների իրականացմանը, արդյո՞ք կերկարաձգվի ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության ձևաչափը և այսպես շարունակ ծագող դժվար հարցերը դեռևս չունեն հստակ պատասխաններ: Բացառված չի և շատ հավանական է, պատերազմի ավարտից հետո Կրեմլի և Վաշինգթոն/Բրյուսել բևեռի միջև «ջենտլմենական» ստվերային համաձայնության կայացումն ազդեցության գոտիների նոր վերաբաժանման հարցով: Եթե մինչ այս դեպքերը Հայաստանը ռուսական ազդեցության գոտի էր, Վրաստանը՝ արևմտյան, Ադրբեջանը՝ թուրքական, ապա, հնարավոր է, նոր վերաձևում. Հայաստանը որ գոտում կմնա՞՝ սա դեռ հարց է, որի լուծումը դեռ տրված չէ: Ի դեպ, շատ բան կախված է նաև Չինաստանից, որը դեռևս միջանկյալ ջրերում է նավարկում: Անկախ ամեն ինչից մի բանում համոզված եմ: Այսպիսի անկայուն միջազգային կարգի պայմաններում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը հղի են նոր վտանգներով, «պետք է իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»: Փայլուն օրինակը Վրաստանի կառավարության հավասարակշռված և շրջահայաց դիրքորոշումն է, հիրավի պետականամետ և ազգանպաստ գործունեության օրինակ, երբ հաջողվեց ի հակառակ Արևմուտքի ճնշման խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և նույնիսկ ձեռք բերել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ»։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
