«Սա է՞ քո բերած խաղաղությունը». Նաիրա Զոհրաբյան
![]() 270 Չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ., 14:18 ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով: Վերջինը վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: Ըստ մամուլի հրապարակումների՝ նրանք եղել են երկուսը, մեկը դիմել է փախուստի: Թեմայի վերաբերյալ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է. «Փաշինյանը, որ ամեն օր ու ժամ խոստանում էր խաղաղություն, «խաղաղության խաչմերուկն» էր գովազդում, բերում է մահ, ավեր, սահմանների ջնջխում: Դիմում եմ Նիկոլ Փաշինյանին՝ սա է՞ քո բերած խաղաղությունը, որ ասում էիր՝ Լաչինը տանք, Արցախը պահենք, Գորիս-Կապան ճանապարհը տանք, որ Արցախը չուզեն: Հետո էլ ասացիր՝ Արցախը տանք, որ ՀՀ-ն պահենք, բա ինչի՞ չես պահում: Ադրբեջանցին ո՞ւմ շունն ա, որ ներխուժի ՀՀ սուվերեն տարածք՝ Տեղ գյուղ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
