Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա. «Հրապարակ»

Փաշինյանը կմեկնի՞ Մոսկվա. «Հրապարակ»
171
Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 09:30

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած հայ-ռուսական հարաբերություններում առկա մակընթացություններին, Նիկոլ Փաշինյանը մայիսին հնարավոր է մեկնի Մոսկվա՝ մասնակցելու Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, որը նվիրված է ԵԱՏՄ 10-ամյակին։
Բանն այն է, որ 2024թ․ հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է նախագահությունը Եվրասիական տնտեսական միության մարմիններում և 2024 թվականի ընթացքում նախագահելու է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը, Եվրասիական միջկառավարական խորհուրդը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Չնայած, ավանդույթի համաձայն, նախագահող երկրում նիստ է հրավիրվում՝ իր նախագահության մեկ տարվա ընթացքում, սակայն Հայաստանում կարծես այդ մասին առայժմ չեն էլ մտածում»:

Մանրամասները՝ թերթի համարում: