«Ադրբեջանը տարածք առ տարածք խնդիր է դրել զավթել Հայաստանը». Ստեփան Դանիելյան
![]() 183 Երեքշաբթի, 12 մարտի, 2024 թ., 22:30 Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսի հիմնական նպատակն այն է, որ ասեր՝ Հայաստանի տարածքը ոչ թե 29800 քառակուսի կիլոմետր է, այլ ավելի քիչ։ Ընդ որում, վստահաբար ասուլիս հրավիրելու որոշումն իրենը չէր, այլ Ադրբեջանի նախագահինը։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասուլիսին։ Հիշեցնենք, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե նախկինում ՀՀ տարածքի համար շրջանառության մեջ դրված 29800 քկմ թիվն, իբր, կլորացված է և իրականում այն ավելի փոքր է։ Դանիելյանն ընդգծեց, որ Ադրբեջանը առաջ էր քաշել անհապաղ իրեն հանձնել 4 անկլավները։ «Հասկանալի է, որ դա ուլտիմատում է, այսինքն, այս հայտարարությանը հաջորդելու են դեպքեր, Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ռազմական կերպով մտնելու է այդ տարածքները։ Դիմադրություն կլինի՞, թե՞ ոչ.... հաշվի առնելով այսօրվա կառավարության պահվածքը՝ ենթադրում եմ, որ չի լինի»,- ասել է քաղաքագետը։ Ըստ նրա՝ Փաշինյանի ասուլիսը արձագանքն է այդ վերջնագրին։ «Փաշինյանը հող է նախապատրաստում այդ տարածքները հանձնելու համար, դրա համար էլ հենց այսօր կազմակերպեց այդ ասուլիսը։ Ենթադրում եմ՝ փակ հանդիպումների ընթացքում նա ժամանակ է խնդրել՝ միգուցե, ասել է, սպասեք, ես հայտարարեմ, որ օրինական եղանակով լինի։ Այսինքն, Փաշինյանը ենթարկվում է Ադրբեջանի օրակարգին և կատարում նրանց պահանջները»,- արձանագրել է Դանիելյանը։ Հարցին, թե ինչու է հենց Տավուշից սկսվելու սահմանազատումը, ինչպես այսօր հայտարարեց Փաշինյանը՝ Դանիելյանը նկատեց, որ Սյունիքը կարևորագույն աշխարհաքաղաքական տարածք է և եթե այնտեղ ինչ-որ բաներ տեղի ունենար՝ հնարավոր է, որ Իրանն այլ կերպ արձագանքեր։ «Պատահական չէ, որ ամիսներ առաջ Թուրքիայի նախագահն ասաց, որ հենց Իրանը թույլ չի տալիս բացել Զանգեզուրի միջանցքը, ինչպես նաև Իրանը զորքեր է մոտեցրել սահմանին։ Այսինքն, եթե Սյունիքում գործողություններ սկսվեն, ապա դա կարող է միջազգային երանգ ունենալ, իսկ Տավուշից մի գյուղ այս կողմ, երկուսն՝ այն կողմ, էական նշանակություն չունի։ Այսինքն, Ադրբեջանը տարածք առ տարածք խնդիր է դրել զավթել Հայաստանը, ընդ որում՝ Ադրբեջանն էլ է ասում, որ դա սկիզբն է, որից հետո անցնելու են իրենց մյուս պահանջներին ևս»,- ասաց քաղաքագետը։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
|

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
