Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Իշխանությունը դաշտ է բացում այս փուլում 4, ավելի ուշ՝ ևս 4 գյուղերի հանձնման համար»․ Տ. Աբրահամյան

«Իշխանությունը դաշտ է բացում այս փուլում 4, ավելի ուշ՝ ևս 4 գյուղերի հանձնման համար»․ Տ. Աբրահամյան
177
Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 16:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այն իշխանությունը, որը 2 տարի առաջ բանակցությունների նախապայման էր առաջ քաշում 2021-22 թվականների ընթացքում ՀՀ տարածքներում ադրբեջանական մխրճված հատվածների վերադարձը, այսօր հանրությանը նախապատրաստում է միակողմանի տարածքային զիջումների:

Մի կողմից հայտարարում են, թե Ադրբեջանի հետ բանակցություններում դրական դինամիկա չկա, մյուս կողմից՝ դաշտ բացում այս փուլում 4, իսկ ավելի ուշ ևս 4 գյուղերի հանձնման համար:

Կրկնում եմ՝ այս ամենը միակողմանի զիջման ճանապարհով:
Երկրի ներսում սրանց ցանկացած հոխորտանքի տակ դրսում ծնկաչոք, գլխիկոր վարքագիծն է, որի հետևանքը տարածքային նոր կորուստներն են»։