Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կանդամագրվի՞ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Ժողովուրդ»
![]() 222 Հինգշաբթի, 14 մարտի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար։ Հավելենք նաև, որ Առուշանյանը մեղադրվում էր երկու տարբեր գործերով։ Այսօր նա արդարացվեց անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու համար։ Այս գործով արդարացվեց նաև սկզբում նրա դեմ ցուցմունք տված, հետո դրանից հրաժարված՝ Գորիսի կազմի մեջ մտնող Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանը։ Նա դատարանում զղջացել էր Առուշանյանի դեմ ցուցմունք տալու համար, մինչդեռ նախաքննության ընթացքում պատմել էր, թե Առուշանյանն իրեն հորդորել է «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկողներին տալ 100-220 հազար դրամ օգնություն։ Առուշանյանին վերագրվող երկրորդ քրեական գործը, որով նա մեղավոր ճանաչվեց, առնչվում է 2017 թվականին։ Ըստ իրավապահների՝ Գորիսի քաղաքապետն իրեն պատկանող ընկերության միջոցով զբաղվել է ապօրինի ձեռնարկատիրությամբ և վնաս պատճառել շրջակա միջավայրին ու պետությանը։ Բացի այդ, ըստ մեղադրանքի մեկ այլ դրվագի՝ Առուշանյանը մի քաղաքացու առողջությանը դիտավորությամբ վնաս ու մարմնական վնասվածքներ է պատճառել։ Դեռ դեկտեմբերի 7-ին գրել էինք, որ իշխանությունները որոշել են ձերբազատվել ընդդիմադիր բոլոր համայնքապետերից: Ինչպես հայտնի է, նախորդ տարվա վերջին ՔՊ-ն Ալավերդիում ուժով իշխանություն վերցրեց և պաշտոնանկ արեց համայնքապետին, որը ներկայացնում էր «Ապրելու երկիր» կուսակցությունը: Ըստ երևույթին, Առուշ Առուշանյանին էլ է նման բան սպառնացել, ինչի արդյունքում կուսակցությանն անդամակցելու դիմում է ներկայացրել»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
