Չորսուկես ժամ քննարկել են մի պաշտոնի հարց. «Հրապարակ»
![]() 165 Ուրբաթ, 15 մարտի, 2024 թ., 09:18 «Հրապարակ»-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չորսուկես ժամանոց փակ քննարկում է արել: Թվում է՝ մեկ թեմա պետք է քննարկվեր՝ երկրի առջև ծառացած լուրջ մարտահրավերները և Տավուշից հանձնվող տարածքների խնդիրը, բայց քննարկվել է մեկ պաշտոնի հարց, թե ով պետք է զբաղեցնի ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանի՝ նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած պաշտոնը: Պարզվում է՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը, որը ենթադրում է ծառայողական ավտոմեքենա, վարորդ, մոտ 200 հազար դրամի հավելյալ աշխատավարձ, շատերի համար ավելի գայթակղիչ է, քան հարյուրավոր կիլոմետրերի հասնող տարածքները, որոնք Փաշինյանն ուզում է հանձնել Ադրբեջանին: Այս պաշտոնի համար առաջադրվել է 4 թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ում Վահագն Ալեքսանյանն է առաջադրել, Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը, իսկ Հովիկ Աղազարյանն ինքնառաջադրվել է։ Թունյանն ինքնաբացարկ է հայտնել, մյուսները ելույթներ են ունեցել, ներկայացրել իրենց տեսլականը, թե ինչ քաջագործություններ են անելու ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի պաշտոնում, պատասխանել են գործընկերների հարցերին: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
