Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«ՀՀ գործող իշխանությունը մսխել է ռազմական պոտեցիալի մի էական հատված, այդ թվում` թշնամուն հանձնելու միջոցով». Տիգրան Աբրահամյան

«ՀՀ գործող իշխանությունը մսխել է ռազմական պոտեցիալի մի էական հատված, այդ թվում` թշնամուն հանձնելու միջոցով». Տիգրան Աբրահամյան
275
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 02:06

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ալիևն իր ելույթում նախօրեին կրկին հիշել էր 2020 թվականի 44-օրյա պատերազմն ու Արցախի նկատմամբ իրականացրած վերջին ագրեսիան, որի հիմքում այս անգամ Հայաստանի ու Արցախի մեծածավալ սպառազինության և զինտեխնիկայի թեման էր:
Ալիևը հարց էր հղում՝ որտեղի՞ց հայկական կողմին 6 մլրդ դոլարի սպառազինություն, ռազմական տեխնիկա ու պատասխանում, որ դա այլ երկրներ են նվիրաբերել:
Իհարկե Ալիևն անդրադարձավ բացառապես այն տեխնիկային, որը 2020-23 թվականների ընթացքում կա´մ խոցել են, կա´մ պատերազմական գործողությունների հետևանքով անցել ադրբեջանցիների վերահսկողության տակ:
Թե ինչքան զենք-զինամթերք կամ սպառազինություն ունի ՀՀ ՊՆ-ն ամբողջության մեջ, բնականաբար դրա թվերը չունեն կամ չհնչեցվեցին:
Հայաստանը մինչև 2018-ը, տարբեր պայմանագրերի և պայմանավորվածությունների շրջանակներում ստացել է մեծածավալ ռազմական աջակցություն՝ գերակշիռ մասը ՌԴ-ից, սակայն զուգահեռ, անգամներով մեծ, խոշոր ռազմական գնումներ արել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այս թեմայով մի քանի անգամ հպանցիկ ակնարկել է՝ առանց մասնավորեցնելու, թե ե՞րբ, ո՞ւմ հետ և ի՞նչ պայմաններում է մեծ ծավալի ռազմական մատակարարումներ իրականացվել:
Ի դեպ, այսօր էլ զինված ուժերի ռազմական պոտենցիալի հիմնական մասը ձևավորվել է մինչև 2018 թվականը, այլ բան է, որ դրա մասին Հայաստանի նախկին նախագահները, պաշտպանության նախարարները ընդհանուր գծերով են խոսել, որովհետև այն իր մեջ պետական և ռազմական բնույթի գաղտնի տեղեկություններ էր պարունակել:
ՀՀ գործող իշխանությունը մսխել է այդ պոտեցիալի մի էական հատված, այդ թվում՝ թշնամուն հանձնելու միջոցով, սակայն այսօր էլ այդ մնացած ռեսուրսներն են, որ զինված ուժերին հնարավորություն են տալիս մարտական հերթապահություն իրականացնել, տարբեր ուղղություններում, ըստ իրադրության, մարտական առաջադրանքներ լուծել»: