Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Լարումը, որ ստեղծել են Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ի վերջո պարպվելու է երրորդ համաշխարհային պատերազմով». Սուրեն Սահակյան

«Լարումը, որ ստեղծել են Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ի վերջո պարպվելու է երրորդ համաշխարհային պատերազմով». Սուրեն Սահակյան
258
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 01:06

Հասարակական գործիչ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մակրոնի հարցազրույցը հույս ա, որ Եվրոպան դուրս ա գալիս «պացիֆիզմով» պայմանավորված լոթարինգյան քնից։ Ինքնին պացիֆիզմը շատ լավ բան ա։ Անպայման խաղաղությանը պետք ա ձգտել ուղիղ էնքան, քանի դեռ բարբարոսները չեն սկսել դրանից օգտվել ու իրենց արատավոր քմահաճույքների համար համատարած խաղաղ մարդկանց սպանել աշխարհով մեկ, խլել նրանց տներն ու երազանքները։
Ֆրանսիան, 200 տարվա դադարից հետո առաջին անգամ փորձում ա Եվրոպայի առաջնորդությունը ստանձնել ու հանդես գալ որպես համաշխարհային հավասարակշռող։ Տենց էլ պետք ա լիներ՝ պայմանավորված Ֆրանսիայի՝ ԵՄ-ում միակ ատոմային տերությունը լինելու հանգամանքով։ Ատոմային տերություն լինելը ոչ միայն լրացուցիչ պաշտպանություն ա, այլև լրացուցիչ պատասխանատվություն։ Միջուկային զենքով հավասարակշռություն պահելը երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված աշխարհակարգի բնութագրիչ ամենաէական հանգամանքն ա, որ նախկինում երբեք չի եղել։
Անկասկած, վաղ, թե ուշ Ֆրանսիային են հետևելու Անգլիան ու Գերմանիան։ Էն լարումը, որ ստեղծել են Չինաստանը, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, ի վերջո պարպվելու ա երրորդ համաշխարհային պատերազմով։ Այն դեռ նոր ա թափ հավաքում։ Դժվար ա նույնիսկ պատկերացնել, թե ներկայիս հարուստ երկրները ինչքան զենք են ունակ արտադրել, երբ նրանց ռազմարդյունաբերության հզորությունները հասնեն առավելագույնի։ Աշխարհին դաժան տարիներ են սպասում։ Հուսանք, որ գոնե շուտ կվերջանա ամեն ինչ։ Հուսանք, որ գոնե մեր հաջորդ սերունդը հարաբերական խաղաղ կյանք կապրի։
Ինչ վերաբերում ա Հայաստանին, ապա նրա ներկայիս կառավարիչներին իսկի մի միջին մեծության «օբԷկտի» կառավարումը վստահելն ա մեծ ռիսկ կազմակերպության ապագայի համար, էլ չասած էս փոթորկուն շրջանում, մեր մշտապես անկայուն տարածաշրջանում փոքր երկրի կառավարումը։ Քանի դեռ նրանք երկրի ղեկին են, մեզ ոչ մի լավ բան չի սպասվում՝ ընդուպ մինչև պետականության կորուստ։ Սրանք պետք ա փոխվեն, եթե ուզում ենք շանս ստանալ»:

Աղբյուրը`   Սուրեն Սահակյան