Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դադարեցրեք էդ զարմանազան կուսակցությունների հիմնումը»․ Վարդ Սիմոնյան

«Դադարեցրեք էդ զարմանազան կուսակցությունների հիմնումը»․ Վարդ Սիմոնյան
255
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 14:48

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցեղամարդի՜կ, դադարեցրեք էդ զարմանազան, չալպտուրիկ կուսակցությունների հիմնումը՝ դրանք բացի մեզ իրարահան անելուց, ոչ մի հարց չեն կարող լուծել։ Մեկ շնչին բաժին ընկնող կուսակցությունների թվով դուք վաղուց աշխարհի չեմպիոն եք։ Թվանշային նոր իրականության մեջ կուսակցություններն այլևս անունակ են գաղափարներ սպասարկել, անգամ՝ նախարարների մի կաբինետի չափով պրոֆեսիոնալ ներուժ կուտակել, ուր մնաց հավաքագրեն ու գործի դնեն մարդկային կապիտալի այնպիսի որակյալ ռեսուրս, որ կարողանա պատասխանել այսօրվա ահագնացող մարտահրավերներին։ Իրենց բնույթով աղանդների վերածված այդ թայֆաբազության որջերի փոխարեն, հարկ է ստեղծել քաղաքական նոր կառույցներ՝ հետազոտական, վերլուծական ուղեղային կենտրոններ (Think Tanks)։ Այս նոր աշխարհի քարտեզից ուղղակի կջնջվեն այն պետությունները, որոնք չունեն խաղի նոր կանոններին հարմարվելու և ծագած խնդիրներին արագ արձագանքելու հստակ մարտավարություն։ Հարկ է Ժամ առաջ համախմբել երկրի և սփյուռքի ինտելեկտուալ ներուժը՝ ստեղծելով փորձաքննական, խորհրդատվական անկախ ռեսուրսներ։ Հարկ է, ժամ առաջ խտացնել, կենտրոնացնել հայ մտավոր զորությունը՝ ժամանակակից գիտելիքը, իսկ քաղաքական ու տնտեսական կոռուպցիայի մեջ թաղված կուսակցական բոսերին ուղղակի ասել՝ ձեր ժամանակը սպառված է, հավաքվեք հրապարակներից և դադարեցրեք քաղաքական այս զզվելի տոնավաճառն ու մարդաորսը։Իրենց ընդդիմություն հռչակած նախկին կառավարիչները նույնքան մեղավոր են ստեղծված իրավիճակի համար, որքան նրա տգետ իրավահաջորդները։
Իսկ օրապակաս ԱԺ-ն, որն այսօր «ընթերցում» է «Կուսակցությունների մասին» մաֆիոզ օրենքը, գնալուց առաջ լավ կանի աղբարկղը նետի այն։ Ժամանակն է ստեղծել քաղաքական նոր ենթակառուցվածք և ինտելեկտուալ ներուժի դիկտատուրա, հենց մտքի տեռոր հաստատել երկրում։ Բավական է․․․»։

Աղբյուրը`   Վարդ Սիմոնյան