«ԵԽ-ի ընդունած վերջին բանաձևում միայն մի կետ կա, որը Հայաստանի ու Արցախի շահերից է բխում, իսկ դուք անտեսում եք»․ Վարդան Օսկանյան
![]() 297 Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 21:30 ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում շեշտում է՝ Եվրոխորհրդարանի ընդունած վերջին բանաձևում եթե կա մի կետ, որն այսօր գործնական կիրառություն ունի և բխում է Հայաստանի շահերից, դա 14-րդ կետն է, որով Ադրբեջանին կոչ է արվում բանակցությունների նստել արցախահայության, նրանց ղեկավարության հետ և միջազգային ներկայությամբ ապահովել արցախցիների վերադարձն իրենց տները, իրենց պատմական հայրենիք։ «Չգիտեմ՝ կարդացե՞լ են մեր իշխանություններն այդ կետը, թե ոչ: ՀՀ ԱԳ նախկին նախարարն ընդգծում է նաև՝ ՀՀ իշխանությունների խոսույթից դատելով՝ նրանք բոլորովին ուշադրություն չեն դարձրել այս կետին, փոխարենը Եվրոխորհրդարանի այս բանաձևը մատուցում են իբրև Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու վկայական, ինչը հեռու է իրականությունից։ Հերիք է խաբեք այս ժողովրդին, մի վախեցրեք պատերազմով, սա մեր նվազագույն իրավունքն է»,- զայրանում է Օսկանյանը: «Բայց եթե Հայաստանի իշխանությունները մտափոխվեն կամ նոր իշխանություններ լինեն, որոնք իրենց ուսերի վրա կվերցնեն այս հարցն օրակարգ բերելը, հենց Եվրոխորհրդարանի այդ բանաձևի նշված մեկ դրույթի հիման վրա մենք ռեալ շանս կունենանք ինչ-որ բան վերականգնել և միջազգային երաշխիքներով ապահովել արցախցիների վերադարձը»,- ասում է Վարդան Օսկանյանը։ «Ամեն մի ճամփաբաժանին նոր հնարավորություններ, նոր դռներ են բացվել, բայց դուք բոլորը փակել եք»,- իշխանություններին հանդիմանեց դիվանագետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
164Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
226Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
265Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
213Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
294Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
320Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
391Երեկ, 15:22
