«Հրատապ քայլեր՝ ՀՀ տնտեսական զարգացման ապահովման համար»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի տնտեսական զարգացման ապահովման համար պետք է հրատապ կատարել քայլեր էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներում։
Երկաթուղին վերցնել ռուսական կոնցեսիոն կառավարումը և հանձնել այլ ավելի զարգացած պետության մասնավոր կառույցին։
Էներգետիկ համակարգում նմանապես կատարել նույնաբնույթ փոփոխություն՝ բախշիչ ցանցը վերցնել ռուսական կառավարումից, գազի մատակարարման այլ աղբյուրներ մշակել և իրացնել, ատոմակայանի վառելիքի ձեռք բերման այլ աղբյուրներ՝ առնվազն ֆրանսիական, և թափոնների իրացման այլ սխեմաներ մշակել։
Արտասահմանյան ներդրումների երաշխքիների ապահովում, ներքին շուկայում մրցակցության խթանման և այլ ֆինանսական, հարկային գործիքների միջոցով նոր տնտեսավարող սուբյեկտների ձևավորման նպաստում, իրացման շուկայի ընդլայնում։
Կրթության, հատկապես մասնագիտական կրթության զարգացում, գիտական, տեխնոլոգիական գիտության զարգացման համար երկարատև ու շարունական ներդրումներ։
Տնտեսագետներն ավելի համալիր ու ռազմավարական ծրագրեր կարող են մշակել, անհրաժեշտության դեպքում արտասահմանյան մասնագետներ կարելի է ներգրավել տնտեսության զարգացման առաջնահերթությունների որոշման, իրականացման նպատակով։ Կարևոր ու հիմնական նպատակը, որպեսզի հումք արտահանումից արտադրանք արտահանող տնտեսություն դառնալ»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
160116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202710.11.2026, 19:37