««Խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից». Տաթևիկ Հայրապետյան
![]() 221 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 02:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Թյուրքական պետությունների կազմակերպության Ավագանու նախագահ, նախկին վարչապետ և խորհրդարանի նախկին խոսնակ Բինալի Յըլդըրըմը Բաքվում գտնվելու ժամանակ այս նվերն էր հանձնել Ալիևին, որտեղ Ալիևի երկաթյա բռնուցքն է պատկերված։ Յըլդըրըմը նաև անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցք» եզրույթին: «Թող 21-րդ դարը դառնա թուրքերի դար: Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի։ Հայաստանը նման հնարավորություն ուներ Ղարաբաղի հարցի լուծումից հետո։ Պետք է բացել սահմաններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել Զանգեզուրի միջանցքը։ Պետք է փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրության մեջ: Հայաստանի պետական զինանշանի վրա պատկերված են մեր հողերն ու Ագրիդաղը [Արարատ լեռը]։ Դա պետք է վերացվի»,- հայտարարել է Յըլդըրըմը անցած շաբաթ: Հիշեցնեմ, որ հունվարի 29-ինն էլ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը Ալիևին կացին/տապար էր նվիրել։ Կարծում եմ «խաղաղասիրական» միտումները շատ ակներև են մեր հարևան հակառակորդների կողմից»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
