«Որևէ սահմանափակում չկա, որ ԵՄ առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան»․ Գեղամ Մանուկյան
![]() 158 Երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ., 15:36 «ԵՄ դիտորդները Հայաստանում են, բայց մեկ օր առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Տավուշում հայ ժողովրդին սպառնում էր նոր պատերազմով, նոր օկուպացիայով»,- այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ-ում ԵՄ առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Ի սկզբանե ընդդիմության համար կարևոր էր այն մանդատը, որով գործելու էին ԵՄ դիտորդները, մեզ համար հիմա էլ է կարևոր, որ նրանց ներկայությունը Հայաստանում չդիտվի որպես աշխարհաքաղաքական բախումների գործիք, իսկ այդպիսի միտում կա։ Ներքին Հանդի դեպքերից հետո ՀՀ ԱԽ քարտուղարը շտապեց հայտարարել, թե ԵՄ դիտորդները չեն կարողացել այնտեղ գնալ, քանի որ այնտեղ ռուսներն են, մեկ օր հետո ՀՀ անվտանգության ծառայությունն ասաց, որ Գրիգորյան Արմենը ստում է, որևէ խոչընդոտ չկա։ Եվրոմիությունն իրավունք ունի Եվրոմիության ոչ անդամ երկրներին մասնակից դարձնել այս առաքելությանը, չկա որևէ սահմանափակում, որ այս առաքելության մաս կարող է կազմել, օրինակ, Թուրքիան, այն Թուրքիան, որի կարգավիճակի բարձրացման մասին օրերս խոսեց Հարավային Կովկասում Եվրոմիության ներկայացուցիչը՝ Թուրքիան նշելով իբրև տարածաշրջանում գերիշխող երկիր»,- նշեց Մանուկյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
