«Հայաստանին ներկայացվել են պահանջներ Սյունիքի և Գեղարքունիքի նկատմամբ». Տաթևիկ Հայրապետյան
![]() 238 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 11:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի փաստացի խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը հեգնանքով ասում է, որ իրենք Հայաստանին ներկայացրել են ոչ միայն «չորս գյուղերի», այլև պահանջներ են ներկայացրել Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի նկատմամբ։ Ըստ Զուլֆուգարովի, Փաշինյանը փորձում է թեման շեղել, բայց դա իրեն չի հաջողվի: «Բոլշևիկների ժամանակ անարդար բան է տեղի ունեցել... Գյոյչայի կեսը Ադրբեջանինն է»,- նշում է Զուլֆուգարովը: Նա նաև խոստովանում է, որ երկարաժամկետ առումով Բաքուն պետք է վերահսկողություն սահմանի խմելու ջրի պաշարների հանդեպ: Նա նաև արձանագրում է, որ Բաքուն խորհրդային շրջանի որևէ քարտեզ չի ընդունում, կամ ամեն հարցի հետ կապված կարելի է տարբեր քարտեզներ քննարկել: Իմ կողմից նշեմ, որ Ադրբեջանն իրապես լուրջ խնդիրներ ունի խմելու ջրի պաշարների հարցում, որոնք էլ փորձելու է մեր հաշվին լուծել: Սա հերթական ապացույցն է, որ չկա բանակցային տրամաբանություն, Ադրբեջանը ոչնչի համաձայն չէ, որևէ քարտեզ որպես հիմք չի ընդունում, ուստի միակողմանի հերթական զիջումը ոչ միայն խաղաղություն չի բերելու, այլ ավելի խոցելի է դարձնելու Հայաստանը»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
