«Միակողմանի զիջումները բացում են թշնամու ախորժակը»․ Գեղամ Մանուկյան
![]() 176 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 12:00 «Սեփական ժողովրդին պատերազմով սպառնալով, բառախաղերի միջոցով Փաշինյանը փորձում է կյանքի կոչել բանակցությունների ընթացքում Ադրբեջանի ներկայացրած պահնաջները»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Չի կարող սահմանի մի որոշ հատվածում սահմանազատում ու սահմանագծում իրականացվել, երբ ամբողջ սահմանի մեծ մասում Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել հայկական տարածքները։ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես Ադրբեջանի փաստաբան՝ լեգիտիմացնելով Ադրբեջանի ցանկացած հարձակում Հայաստանի հյուսիս-արևելյան շրջաններում»,- ասել է Մանուկյանը՝ փաստելով, որ անթույլատրելի են միակողմանի զիջումները, որոնք միայն բացում են թշնամու ախորժակը։ «Իշխանությունների պաշտելի Շառլ Միշելն օրերս հայտարարեց՝ խաղաղության համար պետք է պատերազմի պատրաստվենք։ Հայաստանի իշխանությունը փոխանակ սեփական անվտանգությունն ապահովի, այս ընթացքում արտաքին քաղաքական ճակատում շատ ավելի վատացրել է հարաբերությունները դաշնակից երկրի հետ, ձևական շփումներ է ունենում մեր հարավային հարևանի հետ և միայն զիջումներով փորձում է լավը երևալ»,- նշել է պատգամավորը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
