«Բլոկադայի ընթացքում Արցախի նախագահն ասում էր՝ պատերազմի դեպքում որևէ շանս չունենք»․ Հայկ Խանումյան
![]() 247 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 13:48 Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեժավյու։ Բլոկադայի ընթացքում Արցախի նախագահը հանդիպումներ էր ունենում ՊԲ բարձր սպայական կազմի հետ և ասում, որ պատերազմի դեպքում որևէ շանս չունենք, քանզի Ադրբեջանը մենակ չի, նրան աջակցում են Թուրքիան ու Պակիստանը։ Փետրվարի վերջին ես հանդիպեցի Արայիկ Հարությունյանին, ասացի, որ պետք չէ բարոյալքել բանակը, որ սպաներից շատերը նրա ելույթները դավաճանական վարքագիծ են համարում։ ԱՀ նախագահը զայրացավ. «Ի՞նչ է, ճշմարտությունը չասեմ»։ Այս մասին ես ժամանակին գրել եմ մի խումբ ընկերների՝ խնդրելով չհրապարակայնացնել գրածը մինչև ես դա չանեմ։ ԱՀ նախագահն իրեն ոչ թե պաշտպանություն կազմակերպողի դիրքում էր պատկերացնում, այլ «ճշմարտություն ասողի», «վերլուծաբանի» կամ «տեղեկատվություն փոխանցողի»։ Իր բուն, սահմանադրական պարտականություններից փախչելը, փախուստը պատերազմի սպառնալիքով արդարացնելը, բանակին ու ժողովրդին արտաքին վտանգով սպառնալը պետականության ապամոնտաժման տարրերից մեկն էր։ Մեկ տարի անց այս տեսքը նույնական է, միայն «ԱՀ նախագահ» արտահայտությունը կարելի է փոխել «ՀՀ վարչապետ» արտահայտությամբ»։ Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
