«Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում»․Հրանտ Բագրատյան
![]() 253 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 15:18 «Միասին» շարժման ներկայացուցիչներն այցելել են Տիգրանաշեն. «Այս գյուղը տալով՝ ընդհատվում է ճանապարհը դեպի Սյունիք, այլընտրանքը մնում է Վեդիով, Ուրցաձորով անցնող ճանապարհը, անմիջական վտանգի տակ են հայտնվում Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղը, Վայոց Ձորի մարզից Չիվա ու Ելփի գյուղերը վարի են գնում։ Տիգրանաշենը հանձնելով՝ 4 գյուղ է դատարկվում։ Եթե Իջևանի Բարխուդարլին ենք հանձնում, անպայման կդատարկվեն աջից՝ Այգեհովիտ, Վազաշեն, այնուհետև Պառավաքար գյուղերը, ձախից էլ՝ Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը և կզրկվենք ճանապարհից, որով դուրս ենք գալիս Վրաստան»,- ասել է «Միասին» շարժման անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Նրա խոսքով՝ 1980-ականաներին Մոսկվայում ԽՍՀՄ պետանվտանգության կոմիտեի ղեկավար Վլադիմիր Կրյուչկովի մոտ եղել են անկլավների վերաբերյալ քննարկումներ, որոնց արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ստորագրությամբ կազմվել է 193 արձանագրություն, վերջինների համաձայն Ադրբեջանի տարածքում գոյություն ունի մեկ անկլավ՝ Արծվաշենը, իսկ Հայաստանի տարածքում՝ ոչ մի։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
