Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Սեփական հասարակությանը վախեցնելը արդյունքի հասնելու միջոց չէ»․ Զախարովա

«Սեփական հասարակությանը վախեցնելը արդյունքի հասնելու միջոց չէ»․ Զախարովա
226
Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 15:00

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի հավանականության մասին հայտարարությանը։
«Ես արդեն մեկնաբանել եմ այդ հաղորդագրությունը։ Կարող եմ միայն հավելել, որ սեփական հասարակությանը վախեցնելը Հայաստանի համար ձեռնտու արդյունքի հասնելու լավագույն միջոցը չէ։ Անհրաժեշտ է այդ հարցերը լուծել հանգիստ, կառուցողական մթնոլորտում, դրա համար մեխանիզմներ կան, կա հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողով։ Պետք է հասկանալ, որ այն, ինչ հնչեցրել է Երևանը, որևէ կապ չունի և չի կարելի ասոցացնել մեր երկրի հետ։ Հայաստանի ղեկավարությունն այդ առումով մեր հետ շփումներ չի ունեցել, դա բացառապես Հայաստանի ղեկավարության դիրքորոշումն է, որը խորհրդակցություններ է անցկացրել Արևմուտքի, մասնավորապես, Եվրոմիության, ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Զախարովան։

«Սեփական հասարակությանը վախեցնելը արդյունքի հասնելու միջոց չէ»․ Զախարովա