«Դուք էս երկրի վարչապե՞տն եք, թե՞ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»․ Լևոն Քոչարյան
![]() 273 Չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ., 17:18 «Գնում, մարդկանց ահաբեկում եք պատերազմով, ու պատերազմ հասկացությունը միանգամից ասոցացվում է պարտության հետ, զիջում ենք, բայց ի՞նչ ենք պահանջում. դուք էս երկրի վարչապետն ե՞ք, թե՝ Ադրբեջանի անշարժ գույքի գործակալը»,- ԱԺ-ում ընթացող հարցուպատասխանի ժամին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը: Ռուբեն Ռուբինյանի ճշտող հարցին՝ ում է ուղղված հարցը, Քոչարյանը պատասխանեց՝ կառավարության գլխին, ինչը իրարանցում առաջացրեց նիստերի դահլիճում: «Ես այս երկրի վարչապետն եմ»,- պատասխանեց Փաշինյանը՝ ցուցադրելով ՀՀ քարտեզի մակետը․ «Հաջորդ հարցի պատասխանը, թե ի՞նչ ենք մենք ստանում․ մենք ստանում ենք պետական սահման։ Կա երկու տրամաբանություն․ առաջինը, որ մենք հնարավորություն ենք տալիս դիրքերի տեղափոխման, երկրորդ՝ մենք ունենում ենք պետական սահման։ Անվտանգային ճեղքը կարելի է լրացնել միայն պետական սահման ունենալու դեպքում։ ՀՀ տարածքային ամբողջականությունը կառավարության օրակարգում է»,- ասաց Փաշինյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
