Փաշինյանը խոստովանում է` «Ֆլայ Արնայի» ծրագիրը ձախողվել է

««Ֆլայ Արնա»-ն, որը նաև պետության ներդրման հաշվին էր հիմնվել, 2021-ին կարծես թե 4,8 միլիարդ դրամ էր ներդրվել կապիտալի մեջ, դադարեցրել է թռիչքները և օդանավերը հանել է գրանցումից: Այս մասին ինչ դիրքորոշում ունենք, ի՞նչ ենք անելու: Քիչ փող չի և քիչ կարևորության հարց չի»,- ԱԺ-ում հարց բարձրացրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
Արձագանքելով հարցին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ստիպված եմ խոստովանել, որ այդ ծրագիրը ձախողվել է, բայց պետք է հաշվի առնել հետևյալ հանգամանքները, որ այդ որոշումը կայացվել է մի իրավիճակում, երբ, ըստ էության, բյուջետային ավիաընկերությունները քովիդի համավարակի բերումով դադարեցրին իրենց թռիչքները դեպի ՀՀ, խոսքը «Ռայան էյրի» մասին է, «Վիզ էյրի» մասին: Մենք այդ իրավիճակում կայացրել ենք որոշում՝ ընկերությանը վստահել է արտաքին շուկայի խոշոր խաղացողներից մեկին: Հետագայում շուկայի կոնյունկտուրան փոփոխություններ է կրել, և նոր ընկերություններ են հայտնվել, այդ թվում՝ հայաստանյան շուկայում, և «Ֆլայ Արնան» մրցակցությանը չի դիմացել»։
Նա հիշեցրեց, որ այդ ընթացքում որոշակի զարգացումներ են եղել մեր քաղաքացիական ավիացիայի հետ կապված՝ մասնավորապես ԵՄ-ի՝ սև ցուցակում հայտնվելը։
«Այո՛, դա վատ պատմություն է, նաև որոշակի հետևություններ արվում են, և եթե չեմ սխալվում, երեկ ԱԺ-ում մի օրենսդրական փոփոխություն է տեղի ունեցել, որով որոշակի գործողությունների համար, որոնք կատարվում են Ավիացիայի կոմիտեի կողմից, պետտուրքեր են սահմանվել: Դա արվում է նրա համար, որ Ավիացիայի կոմիտեի ֆինանսական հնարավորություններն ավելանան, որ այն հնարավորություն ունենա պատշաճ մասնագետներ վարձել, որոնց գործունեության արդյունքում մենք, հույս ունենք, շատ շուտով Հայաստանը դուրս կգա ԵՄ-ի սև ցուցակից: Ես գիտեմ, որ որոշակի ստուգողական գործողություններ են իրականացվել: Եթե դրանց արդյունքները քրեաիրավական գնահատականի համապատասխանեն, կտրվի քրեաիրավական գնահատական»,- ասաց վարչապետը։ Նա նաև նշեց, որ «այս գործընթացը շարունակելու լավատեսական ոչ մի հիմք չունեն:

«Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան
7202:06
Զելենսկին և Մերցը համաձայնության չեն եկել Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ
14900:30
«Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր տարբերակ բենզինի թանկացման դեմ». Արշակ Սարգսյան (տեսանյութ)
9700:18
Վան Գոգի՝ 50 տարուց ավելի գաղտնի պահված նկարը հանվել է աճուրդի
21600:07
FlyDubai-ի հրամանատարը չի նկատել երկրորդ օդաչուի՝ հարձակման նախապատրաստվելը, քանի որ նա վեր էր կացել՝ աղոթելու
147Երեկ, 23:06
OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել՝ քննադատելով ընկերությանը
222Երեկ, 22:36
«Երկրորդ օդաչուն մտադիր էր ինքնաթիռը կործանել՝ հարվածելով «Բեն-Գուրիոն»-ի տերմինալի շենքին». «Channel 12»-ի լրագրող
145Երեկ, 22:24
«Թուրքը Հայաստանի կեսն անցնում է՝ տղամարդ չկա». Դավիթ Վանյան
85Երեկ, 21:54