Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Հայի հույսն ի՞նչն է, երբ չկա միջազգային իրավունք». Հովհաննես Ավետիսյան

«Հայի հույսն ի՞նչն է, երբ չկա միջազգային իրավունք». Հովհաննես Ավետիսյան
269
Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 01:18

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Միջազգային իրավունք, օրենք, կարգ, խաղի կանոններ կոչվածներն այլևս վաղուց չկան:
Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին ակնառու դրսևորումը ԱՄՆ կողմից Իրաքի գրավումն էր, որը, պարզվեց, անհիմն էր (հիմնավորումը, իբր քիմիական զենք ունենալն էր, որ իրականում չկար): Ո՛չ Բուշը, ո՛չ էլ որևէ այլ մեկը պատասխանատվություն չկրեցին այս անօրինության համար:
Հաջորդ էական իրադարձությունը Ռուսաստանի կողմից Ղրիմին ձեռ գցելն էր, որը կրկին միջազգային իրավունքի, պայմանավորվածությունների և այլնի մեծ խախտում էր: Արևմուտքի հեչ պետքն էլ չէր, ռուսի հետ շարունակում էին բիզնես անել (ի դեպ հիմա էլ):
Սրան հաջորդեց աշխարհում բոլորի (պետություններ) կողմից անօրինություններ անելու մղումը: Բոլորը տեսան, որ եթե ուժեղ ես ուրեմն կարելի է: Այս պահին Իսրայելը տեղահանում և կոտորում է պաղեստինցի արաբներին. իրենց կարելի է, որովհետև ուժեղ են: ՄԱԿ անվտանգության խորհուրդը կարող է, բայց չի դադարեցնում սա (ԱՄՆ-ի վետոյով):
Այս անօրինությունների ու բազմակի ստանդարտների շքերթը շարունակվում է տնտեսական դաշտում նույնությամբ: Եվրոպան աչք է փակում սանկցիաների տակ ռուսական գազը Ադրբեջանից առնելով: Ու ինչքան էլ, որ գիտեն (մեզանից լավ), որ նիկոլը դավաճան ավտորիտար պոպուլիստ է, դրան անվանում են ժողովրդավար ղեկավար, որովհետև սա միակն է, որ տարածքներ կհանձնի, բայց չի պատերազմի, չի պայքարի հայի իրավունքի համար: Կնշանակի՝ եվրոպական վառելիքը ստացվող ադրբից, որը ռուսական է, անվտանգ կհասնի իրենց: Հիշեք, ինչպես էր անգլիացիների արմենը ԱԺ-ում պատերազմի օրերին հորդորում, որ հանկարծ նավթային ու գազային ենթակառուցվածքի հայերը չխփեն:
ԱՄՆ-ն հորդորում էր Հնդկաստանին չգնել ռուսական նավթը, բայց սրանով հանդերձ, երբ տեսան իրենց շուկայում գներն աճում են (ռուսների դեմ սանկցիաների պատճառով) շատ հանգիստ հիմա Հնդկաստանից բենզին են գնում: Սա հնդիկներն արտադրում են ռուսական նավթից:
Սա շատ երկար կարելի է թվարկել, ու այս տնտեսական խարդավանքների մեջ օգտագործվում է նաև Հայաստանը՝ նիկոլի թողտվությամբ: Վերցրեք նայեք (ըստ կոդերի), թե Հայաստան հիմա ինչ ու ինչ ծավալների ապրանք է մտնում և ուր է գնում այդ ապրանքը: Բաց տեղեկատվություն է, լրագրողները, որ ուզեն, շատ բան կարող են հանրությանը ներկայացնել: Սրանով էլ նիկոլները տնտեսական աճ են փչում:
Այսօր տնտեսական դաշտում տեղի է ունենում ամենամեծ խարդավանքներից մեկը: Մինչ ես սա գրում եմ, եվրոպական որոշ պաշտոնյաներ քննարկում են ռուսական սառեցված ակտիվներից ստացված շուրջ 27 միլիարդ եվրո եկամուտը Ուկրաինային ինչ-որ ձևով (ռազմական կամ տնտեսական) տալու հարցը:
Ավելի քան 300 միլիարդ եվրո ռուսական ակտիվ է գտնվում արևմուտքում, շուրջ 190 միլիարդը բելգիական ֆինանսական մի հաստատությունում:
Այս 4 տարիների ընթացքում այս ակտիվները 27 միլիարդ եկամուտ են բերել ու հիմա որոշ խելոքներ գնալով ընդդեմ միջազգային իրավունքի և կանոնների, քննարկում են սա օգտագործելու հարցը:
Ստացվում է հետևյալը, ռուսը խախտել է միջազգային իրավունքը՝ հարձակվել է հարևան երկրի վրա, նրանից տարածքներ է զավթել, ուրեմն մենք էլ իրավունք ունենք խախտել այդ միջազգային իրավունքը և գողանալ նրա ֆինանսական միջոցները:
Սա կնշանակի, որ ռուսների հետ հարատև պատերազմի են գնալու, ռուսը իր գումարները հետ է ուզելու ու պատեհ առիթով դրա հետևից գնալու է զենքով: Արդյո՞ք եվրոպացի պաշտոնյաները սա չգիտեն: Գիտեն, բայց բոլորն համատարած այնքան են ամեն ինչ ձախողել, որ այլևս թքած ունեն, թե հետո ինչ կլինի՝ շարժվում են այս պահի շահով:
Կարող ենք առանց կասկածի և համոզված ասել, որ միջազգային իրավունք կոչվածն այլևս չկա, դա միայն թույլերի համար է մնացել, հետևաբար չկա:
Հապա, հարգելի հայրենակիցներ, ինչպես ենք մենք դավաճանի բազում ստերից հետո հավատում դրա խոսքին, որ այս տարածքները հանձնելուց հետո խաղաղություն է լինելու: Այս նույնը ասում էր Արցախի համար ու հիմա տեսեք, թե ուր հասանք. սրա մասին ինքս էլ ասում էի, 2020 նոյեմբերից սկսած, բայց դե ես ով եմ, որ իմ ձայնը լսելի լինի, անգրագետ դավաճան պոպուլիստն ու դրան սատարող տարբեր խամաճիկների խոսքն ավելի կշիռ ունի և դրանք պետք է հանրայնացվեն:
Ինչ էի ասում, ի՞նչ հիմքով են հայերը հավատում այս դավաճանին, ո՞վ է տալու սրա ասածների երաշխիքը (միջազգային իրավունք չկա), երբ սա կարող էր անել միայն ուժեղ հայկական բանակը, իսկ դա արդեն չկա և քանի սա է երկրի ղեկին՝ չի էլ լինի:
Հայի հույսն ի՞նչն է, երբ չկա միջազգային իրավունքը, չկա ուժերի հավասրակշռություն մեր տարածաշրջանում, ռուսին էլ դավաճան են հանում, հապա ի՞նչն է ձեր հույսը:
Ախր փախչելու տեղ էլ չունեք: Ի՞նչ հավատով եք ստախոս ռեժիմի հետ ձեր հույսը կապում:
Հասկանալիորեն, այս տեքստը լայն զանգվածներին է ուղղված»: