ԱԺ նախագահի կինը 2019-ին նոր բիզնես է հիմնել. «Ժողովուրդ»
![]() 180 Ուրբաթ, 22 մարտի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը՝ Մարիամ Մարգարյանը, բացի լրատվամիջոց ղեկավարելուց, նաև ունի սեփական բիզնեսը: Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախագահի կինն իր սեփական կազմակերպությունն է հիմնել, որը համագործակցում է հայկական էստրադայի տարբեր ներկայացուցիչների հետ ու համերգներ կազմակերպում: Կազմակերպությունը, որի իրական շահառուն հենց ԱԺ նախագահի կինն է, կոչվում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»: Այն հիմնադրվել է 2019թ-ին, ՍՊԸ-ն գրանցված է Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Արամի փողոց, 72 շենք, 21 բնակարան հասցեում: Թեև Ալեն Սիմոնյանի կնոջ ՍՊԸ-ի գրանցման հասցեն նշված է Արամի փողոց, բայց, մեր տեղեկություններով, Մարիամ Մարգարյանն իր ղեկավարած «Ֆրինյուզ» հեռուստաընկերության՝ Հերացի փողոցի վրա գտնվող գրասենյակին հարակից տարածքում է «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ի գործունեությունը ծավալում: Ինչպես կազմակերպության գործունեությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, այն տարբեր միջոցառումների, համերգային ծրագրերի կազմակերպմամբ է զբաղվում: Մարիամ Մարգարյանի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք նաև, որ «ԷՖԷՄԷՖ գրուպ»-ում աշխատանքից նա մոտ 8 մլն դրամ շահույթ է ստանում տարեկան: Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք նաև Մարիամ Մարգարյանին. վերջինս ասաց. «Համատեղությամբ աշխատանք է, այո՛: «ԷՖԷՄԷՖ»-ը ակտիվ գործունեություն չի ծավալում, շատ ժամանակ չի խլում»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
