Ո՞ւմ է պատկանում պետությունից միլիոններ ստացած «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները և այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ։
Ընկերությունը, փաստորեն, զբաղվում է համակարգչային, կենցաղային տեխնիկայի, պահեստամասերի վաճառքով։ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ոմն Արամ Ալբերտի Ստեփանյանն է: Պարզվում է՝ Զինվորների ապահովագրության հիմնադրամին ամսական կտրվածքով այս ընկերությունը վճարում է ընդամենը 1500 դրամ, այստեղից ակնհայտ է դառնում, որ պետական մարմինների հետ այսպիսի խոշոր պայմանագրեր կնքող, մեծ վաճառք ունեցող ՍՊԸ-ն ընդամենը 1 գրանցված աշխատող ունի, թեև բոլորի համար էլ պարզ է, որ նույնիսկ հասարակ շաուրմայանոցը չի կարող 1 աշխատակցով գործել»:

«Մենք պատկերացնում ենք մեր անելիքը՝ բոլոր սցենարներում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7412:30
«2021-23թթ. ադրբեջանական ներխուժումները ՀՀ տարբեր ուղղություններով պատահական չեն ընտրվել»․ Տիգրան Աբրահամյան
8710:36
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել գարի և ցորեն
346Երեկ, 11:54
ԱՄՆ-ն արգելել է Կանադայից կաթնամթերքի, ալկոհոլային խմիչքների ներմուծումը
84209.09.2026, 11:31
«Ձեր թոփ մեկ խնդիրը Հայաստանի վիլայեթացումն է և ոչ թե գազի սպառումը»․ Արեգ Սավգուլյան
31009.09.2026, 10:18
«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
39508.09.2026, 17:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
34108.09.2026, 17:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
29608.09.2026, 14:00