«Дождь»-ը հեռացրել է ադրբեջանցի հյուրի՝ «ահաբեկիչների հայերեն խոսելու մասին» պնդումն ու ներողություն խնդրել
![]() 249 Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 19:48 Նախօրեին ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերության ուղիղ եթերում Crocus City Hall-ի աշխատակիցներից մեկը հայտարարել էր, թե ահաբեկիչներն, իբր, «խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել»։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։ Այս եթերը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական տիրույթներում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան էր հղել: «Կցանկանայի մի կարևոր բան ասել «Дождь»-ի երեկվա հատուկ եթերի համատեքստում։ Ձեզնից շատերը կարող էին երեկ եթերում լսել մի մարդու, ով ներկայացել էր՝ որպես «Կրոկուս»-ի ձայնային ռեժիսոր: Նա հայտարարել էր, թե իբր լսել է, որ հարձակում գործած անձինք «խոսել ու հայհոյել են հայերեն», ինչպես նաև անապացույց հայտարարություն արել «հայկական հետքի» մասին: Մինչ եթեր մտնելը, նախնական հարցազրույցի ժամանակ, այդ մարդը նման բան չէր ասել»,- թելեգրամի իր ալիքում գրել է Ձյաձկոն։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
