Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Ինչի՞ մասին է Միլլերի պատասխանը». Հակոբ Բադալյան

«Ինչի՞ մասին է Միլլերի պատասխանը». Հակոբ Բադալյան
181
Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ., 02:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը․ «ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին հարց է տրվում, թե ինչ են քննարկելու ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք՝ Բլինքեն-Փաշինյան-Ֆոն դեր Լյաեն եռակողմ հանդիպմանը: Միլլերը պատասխանում է, որ մանրամասների մեջ չի ուզում մտնել, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի հետ իրենց յուրաքանչյուր շփում ուղղված է երկու երկրների միջև տարաձայնությունները հարթելու և խաղաղ համաձայնագրի հասնելու նպատակին:
ԱՄՆ պետքարտուղարն իհարկե սառը ջուր է լցնում այն տեսակետների վրա, թե Բրյուսելում Հայաստանին արվելու է ինչ-որ հուժկու մի առաջարկ, ընդդեմ Բաքվի պահանջների:
Ինչի՞ մասին է Միլլերի պատասխանը: Այն մասին, որ հանդիպումը «հավասարության» խախտում չէ, իսկ «հուժկու» աջակցություն լինելու է Նիկոլ Փաշինյանին՝ նրա արտահայտած դիրքորոշումները առաջ մղելու հարցում: Թե ինչ դիրքորոշումներ է արտահայտում վարչապետ Փաշինյանը այս օրերին հատկապես, կրկնելը, թերևս, ավելորդ է:
Եվ այդ առնչությամբ, մի քանի օր առաջ թե գրառման տեսքով, թե հարցազրույցի ընթացքում ասել եմ՝ եթե Փաշինյանին Բրյուսելում սպասում է ուժեղ աջակցություն ընդդեմ Ադրբեջանի առավելապաշտության, ապա ի՞նչ իմաստ ունի նրան այդ հանդիպմանն ընդառաջ օգտագործել հռետորաբանություն, որը Հայաստանի ներսում առաջացնում է միանգամայն հիմնավոր չափազանց սուր քննադատություն, իսկ դրսում՝ լեգիտիմացնում Ադրբեջանի պահանջները:
Միլլերի պատասխանն ընդամենը հաստատում է այդ հարցադրմանս տրամաբանությունը»։

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան