«Տեսնեմ իշխանություններն ինչպե՞ս են հետ քաշվելու գրավոր հրաման տալու բանակին»․ Սեյրան Օհանյան
![]() 219 Չորեքշաբթի, 27 մարտի, 2024 թ., 14:18 «Մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ առաջիկայում հնարավոր է հրաման իջեցվի 3-րդ պաշտպանական կորպուսին՝ թողնել դիրեքերի այն հատվածը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է թշնամուն հանձնել․ ինչպե՞ս վարվեն զինվորականները»․ հարցը «5-րդ ալիք»-ի եթերում ուղղվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, ով նման հրամանը որակեց որպես ապօրինություն․ «Նման գործողություններ իրականացնելու համար գրավոր հրամաններ են պետք, տեսնեմ իշխանություններն ինչպե՞ս են հետ քաշվելու գրավոր հրաման տալու բանակին։ Այդ գրավոր հրամանը հիմք կհանդիսանա հետագայում նրանց վրա առերևույթ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Ճանապարհ անցած անհատներ կան, որոնք կարող են ընդվզել, դուրս գալ և չկատարել այդ հրամանը, ապօրինի հրամանների դեմ ընդվզելն օրինական է։ Մեր սահմանները միայնակ փոխելը՝ սահմանազատման և սահմանագծման ընթացակարգի խախտումով, հանցագործություն է»,- ասել է Օհանյանը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
