Գյումրիում Նիկոլ Փաշինյանին «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
![]() 190 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, գնացել էր Գյումրի: Տեղեկացանք, որ Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները: Փաշինյանի ավտոշարասյանը վարորդները մեքենայի ձայնային ազդանշաններով ու սուլոցներով են ուղեկցել: Նախ այդ օրը Գյումրու կենտրոնական փողոցները փակ են եղել, Փաշինյանի գալու առիթով պարեկները Գյումրիում «կանգնեցրել են» շարժը, ինչը ևս բարկացրել է տեղացիներին, ու այդ պատճառով նաև քաղաքացիները և պարեկները բախվել են, ընդհարումներ ունեցել: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանը Գյումրիում գրեթե նույն սպառնալից ու չհուսադրող հայտարարություններն է արել, ինչ Տավուշում: Ասել է, որ այլընտրանք չունենք, պետք է Ադրբեջանի պահանջած տարածքները տանք, որպեսզի պատերազմ չլինի: Միևնույն ժամանակ նա երաշխիք չի էլ տվել, որ եթե Ադրբեջանի հերթական ապօրինի պահանջը կատարենք, ապա պատերազմ չի լինի»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
