«Ներազգային պառակտիչ բնույթ ունեցող հայտարարություն է արել»․ Գեղամ Մանուկյան
![]() 235 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 13:18 «Հայաստանի ազգային անվտանգության միակ սպառնալիքը ՀՀ կառավարությունն է։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ցանկացած ազգային կառույցի քաղաքացու՝ իր զիջումներից դուրս գործող ցանկացածին, կարող է սպառնալ, բանտարկել, ինչպես արել է Արմեն Աշոտյանի և մյուսների նկատմամբ, բայց միևնույն է, դա չի կարող կասեցնել հայրենիք ծախելու իր վարած քաղաքականության դեմ պայքարը»,- 168TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արձագանքին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հնչեցրած այն մտքին, ըստ որի՝ Արցախն ունի վտարանդի կառավարություն։ Հիշեցնենք՝ Կառավարության երեկվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ, կամա թե ակամա, անում են քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ անվտանգության համար, հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների մասին։ Ուզում եմ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է այս դահլիճում։ Անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների՝ Հայաստանի համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականուցնում է որպես կառավարություն, ապա դա ազգային անվտանգության խնդիր է։ ՀՀ-ում ՀՀ կառավարությունից բացի այլ կառավարություն լինել չի կարող»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
