«ԱՄՆ պետդեպի հայտարարությունները փաստում են՝ պետք չէ ապրիլի 5-ի հանդիպմանը վերաբերվել որպես բացառիկ իրադարձություն»․ Տ․ Հայրապետյան
![]() 230 Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ., 16:48 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ապրիլի 5-ին Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն պետք է հանդիպեն Բրյուսելում։ Հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ պետդեպից եկող հայտարարությունները փաստում են, որ պետք չի այս հանդիպմանը վերաբերվել որպես բացառիկ իրադարձություն կամ փնտրել անվտանգային լուրջ երաշխիքներ։ Այսպես, օրեր առաջ, ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է ապրիլի 5-ին սպասվող ԱՄՆ-Հայաստան-ԵՄ եռակողմ հանդիպմանն ու դրա օրակարգին։ «Այս հանդիպման հիմնական ուշադրությունը տնտեսական կայունությունն է՝ օգնելու Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և բավարարել մարդասիրական կարիքները: Ես չեմ հասկանում, թե ինչու դա կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստություն առաջացնել աշխարհի որևէ երկրում»,- նշել է Միլլերը։ Այս հանդիպումը ակտիվորեն կիրառվում է ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի կողմից հակազդեցությունների հասնելու համար։ Այս հանդիպմանն ընդառաջ շատ կարևոր է խելացի կոմունիկացնել այն նույն Թեհրանի հետ՝ ավելորդ խնդիրներից խուսափելու համար։ Առհասարակ, պետք չի գերակնկալիքներ ձևավորել որևէ պետությունից, պետք է սեփական օրակարգերն ունենալ ու քո շահերը համադրել այլոց շահերի հետ»։ Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
