«Այս կամ այն բևեռ նետվելը երկիրը կարող է տանել ուկրաինական կամ սիրիական սցենարի»․ քաղաքագետ
![]() 254 Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 16:24 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արտաքին քաղաքական կողմնորոշման, կամ այլ կերպ ասած վեկտորի փոփոխման դիսկուրսը հասել է գագաթնակետին: Թունդ արևմտամետ/հակառուսները հավաքվել ու բարձրաձայնում են, որ այլևս սպասելու ժամանակ չկա, վեկտորը փոխենք փրկվենք, քանի որ Վրաստանը կողմնորոշվել է Արևմուտք, Ադրբեջանը՝ Թուրքիա-Ռուսաստան դաշինք, մնում է Հայաստանը, որն այլևս այլընտրանք չունի և միակ ճանապարհը դեպի ԱՄՆ/ԵՄ: Ռուսամետները զգուշացնում են այն տնտեսական և անվտանգային կոլապսից, որն սպառնում է Հայաստանին, եթե նա վերջնականապես գնա դեպի Արևմուտք, որովհետև նրա հետ կյանքի ու մահու առճակատման մեջ մտած Ռուսասատանը չի ների և հերթական անգամ կպատժի: Որ կողմն է ճիշտ, մոտակա վեց յոթ ամսվա իրադարձությունները ցույց կտան, հստակություն չկա, պետական ղեկավար այրերը որոնք տիրապետում են շատ ավելի մեծ ինֆորմացիայի, իրենք էլ չգիտեն, դա զգացվում է նրանց խոսքից և հռետորաբանությունից: Ես մի բանում համոզված եմ, որ հյուսիսից եկող պատիժը խիստ է լինելու, խիստ և վտանգավոր: Համոզված եմ նաև, որ ժողովրդավարության և ինքնիշխանության մասին դասախոսությունների ու հուզական հայրենասիրական պաթոսախառն ելույթների փոխարեն ճիշտ կլինի մտածել այդ պատժից խուսափելու մասին: Համոզված եմ նաև, որ 44-օրյա պատերազմում Մոսկվայի և Թեհրանի իներտ դիրքորոշումը ինչ որ տեղ արևմտյան կողմնորոշման համար հասցված ապտակ էր, որը կրկնվեց, ընդհուպ մինչև Արցախի հայաթափում: Կարող է արդյոք հավաքական Արևմուտքը կայուն անվտանգային երաշխիքներ տալ և ապահովել հերթական պատժից: Բացի անզեն եվրոդիտորդների քաղաքացիական առաքելությունից և զենք վաճառելու մասին հրապարակումներից դեռևս ոչինչ պարզ չէ: Запад нам поможет, ասում են արևմտամետները և հավելում, որ ռուսները մեր թշնամիներն են: Եթե Արևմուտքը մեր թիկունքին է, Այդ դեպքում ինչո՞ւ է վարչապետը խոսում մի քանի գյուղի համար անխուսափելի պատերազմի մասին: Նույնպես անհասկանալի է, նշանակում է, որ վստահ չէ արևմտյան արագ օգնության առումով, եթե Ալիևը օգտագործի իր համար այս ոսկե պահը և Հայաստանը հասցնի Ակեքսանդրոպոլի պայմանագրին, Արևմտյան Ադրբեջան նարատիվը դրա ապացույց: Ադրբեջանը պահանջված և հուսալի գործընկեր է և ըստ Ֆոն դեր Լայենի, և Պուտինի համար, իսկ թուրք-ադևբեջանական միաձուլումը ռազմաքաղաքական հենքով, նշանակում է, որ ՆԱՏՕ-ն չի տրորի իր հարավային հենարանի ոտքը: Իրանի գործոնը ևս անտեսելը անթույլատրելի, Թեհրանը դեմ է հարավկովկասյան տարածաշրջանում արևմտյան ազդեցության տարածմանը: Թերևս շատ երկար վերլուծություններով կարելի է շարունակել այս դիսկուրսը, բայց մի բան պարզ է, որ, որ կողմ էլ գնանք հավասարաչափ կունենանք անվտանգության որոշակի չափաբաժնով սպառնալիքներ: Ե՞լքը, կհարցնեն շատերը: Իմ կարծիքով առայժմ կանգնել եղած իրադրության վրա և խուսափել արտաքին քաղաքական կտրուկ տեղաշարժերից: Կանխել Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը և փորձել կարգավորման գնալ երկկողմանի՝ Հայաստան-Ադրբեջան ձևաչափով, որովհետև և ռուսական և արևմտյան մոդերատորությունը կարող են հավասարապես հանգեցնել իրավիճակի բարդացմանը: Հայաստանին անհրաժեշտ են միաժամանակ և արևմտյան, և ռուսական, և իրանական բարեկամական դիրքորոշումները: Այս կամ այն բևեռ նետվելը երկիրը կարող է տանել ուկրաինական կամ սիրիական սցենարի: «Անհնար է իրագործել ձեր առաջարկը», կարձագանքեն շատերը: Ես կպատասխանեմ, «հնարավոր է, բայց շատ դժվար»: Այստեղ է, որ դիվանագիտությունն իր խոսքը պետք է ասի... »։ Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
