«Ադրբեջանը, հասկանալով, որ միջազգային ատյանների վճիռները կարող են բեկում մտցնել, սկսել է ճնշում գործադրել ՀՀ իշխանության վրա»․ Սիրանուշ Սահակյան
![]() 160 Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 14:24 Միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ՀՀ գանգատներից հրաժարվելու վտանգների մասին է ասուլիսի ժամանակ խոսել իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա պնդմամբ՝ նման մոտեցումը կհանգեցնի էական վնասների․ «Ես և իմ գործընկերներն այդ մոտեցումը դատապարտող հաղորդագրություն ենք տարածել՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին ձեռնպահ մնալ նման քայլերի իրականացումից, քանի որ դրանք կարող են վտանգել Հայաստանի և հայերի կենսական շահերը։ Արցախը, Հայաստանը և հայությունը ենթարկվեցին ադրբեջանական ագրեսիայի, որն ուղեկցվեց բազմաթիվ խախտումներով, սակայն Հայաստանը չկարողացավ քաղաքական կամ ռազմական ճանապարհով հակակշռել և զսպել այդ գործելակերպը և հիմա մենք ունենք ՀՀ տարածքի օկուպացիա, հետևաբար որոշակի նշանակություն կարող են ունենալ իրավական ջանքերը։ Այս պահի դրությամբ այդ գործընթացները գնում են, ունենք նաև դրական արդյունքներ, ժամանակային առումով ավելի ենք մոտենում դատական վերջնական ակտերի կայացմանը։ Ունենք միջանկյալ որոշումներ, որտեղ արձանագրվել են կարևոր նշանակության խնդիրներ, օրինակ, որ Լաչինի շրջափակումը եղել է ապօրինի կամ, որ Ադրբեջանի կողմից ռասիստական դրսևորումները ունեն շարունակական բնույթ և այլն։ Ադրբեջանը, հասկանալով, որ դատարանները և իրավական ձևակերպումները կարող են բեկումներ մտցնել այս գործընթացում և արգելափակել, պատկերավոր ասած, ադրբեջանական ավարի լեգիտիմացումը, սկսել է ճնշումներ գործադրել ՀՀ իշխանությունների վրա, որպեսզի նրանք հրաժարվեն միջպետական հայցերից։ Այն մոտեցումը, որ Ադրբեջանն էլ հավասար կերպով կհրաժարվի Հայաստանի դեմ հայցերից, ամենևին էլ տեղին փաստարկ չէ, քանի որ մենք չունենք սիմետրիկ վիճակ»,- ասել է Սիրանուշ Սահակյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
