«Կարծում եմ՝ Արցախի բարձրաստիճան ղեկավարներն ամենավերջում են հայրենադարձվելու»․ Սիրանուշ Սահակյան
![]() 236 Երկուշաբթի, 01 ապրիլի, 2024 թ., 15:18 «Արցախի նախկին բարձրաստիճան ղեկավարները Ադրբեջանում գտնվում են նախնական կալանքի տակ, ի սկզբանե կիրառվել է կալանավորում խափանման միջոցը, որը երկարաձգվել է և արդեն մայիս-հունիս ամիսներին կլարանա այդ խափանման միջոցի վերջնաժամկետը»,- այսօր մամուլիս ասուլիսի ժամանակ ասել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ «Մենք չունենք հստակ տեղեկություններ, որ այս ժամկետի լրանալուց հետո կսկսկվեն դատավարությունները, չենք բացառում, որ լրացուցիչ ժամկետ պահանջվի ապացույցներ կեղծելու համար և Ադրբեջանի դատարանները կրկին անգամ երկարաձգեն խափանման միջոցը։ Նրանց վերադարձի առնչությամբ բնականաբար ընթանում են քաղաքական քննարկումներ, բայց բանակցությունների առաջնային օբյեկտը այս անձանց հայրենադարձումը չէ, բանակցությունները ընթանում են հիմնականում միջպետական բնույթի խնդիրների շուրջ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի, և կողմերն ունեն համաձայնություն, որ այդ խնդիրները լուծելուց հետո, որպես ածանցվող երկրորդական հետևանք, կհայրենադարձվեն այնտեղ պահվող հայերը, կարծում եմ բարձրաստիճան ղեկավարները ամենավերջում են հայրենադարձվելու և այն պահին, երբ Ադրբեջանը առավելագույնս քաղաքական նպատակներով գործածած կլինի նրանց գործոնը»,- ասել է Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ ՀՀ-ն միջպետական 4-րդ գանգատի շրջանակներում բարձրաձայնել է նոր գերիների և ԼՂ նախկին ղեկավարության հարցը․ «Ֆորմալ առումով մենք ունենք իրավական գործընթաց, սակայն եթե միջպետական գանգատներից հրաժարում տեղի ունենա, կստացվի, որ մենք կորցնելու ենք նաև այս անձանց հայրենադարձնելու իրավական լծակը»,- ասել է Սահակյանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
