«Շինհրապարակներում շարունակում են կանգուն մնալ ապօրինի տեղադրված բետոնհանգույցները». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյբուքյան գրառումը․ «Երևանի քաղաքապետարանի հանցավոր անգործության, առերևույթ կոռուպցիոն կաշկանդվածության արդյունքում տարբեր շինհրապարակներում շարունակում են կանգուն մնալ ապօրինի տեղադրված բետոնհանգույցները՝ ամենաշատը փոշի առաջացնող, բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող արտադրական այդ օբյեկտները։
Ընդ որում, շվեյցարական IQAir հետազոտական կազմակերպության՝ օդի որակի մասին այս տարվա զեկույցում արձանագրվել է, որ Երևանում օդի աղտոտվածությունը 5-7 անգամ գերազանցում է թույլատրելի նորման ու PM2.5 մասնիկների թիվը կազմում է 26,4: Տարածաշրջանում Երևանն օդի աղտոտվածության մակարդակով առաջին հորիզոնականում է։ IQAir-ը նշում է, որ օդի աղտոտվածությունը պատասխանատու է աշխարհում յուրաքանչյուր իներորդ մահվան դեպքի համար և հանդիսանում է մարդու առողջության համար ամենակարևոր բնապահպանական սպառնալիքը: Հիվանդությունների շարքում, որոնք հրահրվում են PM2.5-ի բարձր մակարդակով (մթնոլորտային աղտոտիչներ՝ մասնիկների տրամագծով մինչև 2,5 մկմ), ասթման է, քաղցկեղը, ինսուլտը և թոքերի հիվանդությունները»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
160116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202710.11.2026, 19:37