«Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու». Արտակ Բեգլարյան
![]() 277 Երեքշաբթի, 02 ապրիլի, 2024 թ., 21:48 Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրել է․ «Արդեն որերորդ անգամ է, ինչ տարբեր լրատվամիջոցներ ու բլոգերներ հրապարակումներ են անում և ինձ ու Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությանը խիստ անհիմն կերպով «կապում» են ՀՀ իշխանությունների հետ: Հատկանշական է, որ իշխանական քարոզչամեքենան էլ մեզ «կապում» է ընդդիմության հետ: Այնինչ, իրականում ոչ մի քաղաքական ուժի հետ կապ ու կախվածություն չունենք. նրանք, փաստորեն, ի վիճակի չեն հասկանալ, որ մենք կարող ենք պարզ ու ազնիվ մղումներ ունենալ՝ օգնելու մեր ժողովրդին: Ամեն մեկն իր արշինով է չափում դիմացինին... Պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու անձանցից իմ մասին տեղեկություններ ու կարծիքներ հրապարակելուց առաջ ինձնից ևս կարծիք վերցնել և զերծ մնալ անապացույց պնդումներից: Եթե այս կեղտոտ արշավը շարունակվի, ես ստիպված եմ լինելու դիմել իրավական գործիքակազմերի կիրառման և հասնել զրպարտիչների իրավական պատասխանատվության, որքան էլ հրապարակումներ կատարողները փորձում են օգտվել իրավական բացերից: Հ.Գ. -Ի՞նչ ունեք ինձ հետ կիսելու, եթե ոչ մեկի հաշվին չեմ իմ հանրային գործունեությունը ծավալում և առանց որևէ անձնական շահի ու վարձատրության անխոնջ կերպով փորձում եմ իմ ծառայությունը բերել Հայրենիքին ու ժողովրդին: Թե՞ Ձեզ համար խորթ է, որ մարդը ազնիվ մղումներով փորձում է ծառայել այլոց ու իր արժեքներին՝ առանց որևէ տողատակի ու հետին մտքի»: Աղբյուրը` Արտակ Բեգլարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
