«Կրեմլյան ուղերձները գուժում են արևմտյան միջամտության կործանարար հետևանքները Հայաստանի համար». Գարիկ Քեռյան
![]() 231 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 00:48 Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բլինքենը զանգահարել է Ալիևին ԱՄՆ-ԵՄ-Հայաստան եռակողմ հանդիպումից առաջ: Տարաբնույթ և հակասական ենթադրություններ կարելի է անել այս կապակցությամբ: Մի՞թե աշխարհի թիվ մեկ գերտերության արտաքին գերատեսչության ղեկավարն այնքան է արժևորում Ադրբեջանի կշիռը տարածաշրջանում, որ ամեն դեպքում քաղաքավարական ժեստ է անում Արևմուտքի հուսալի գործընկերոջ հանդեպ: Կարելի՞ է արդյոք այս զանգը մեկնաբանել՝ որպես հերթական ուղերձը Բաքվին, որ ինչ էլ լինի, ձեր շահերը չեն ոտնահարվի: Եթե մի երեք օր առաջ ինչ որ մեկն ինձ ասեր, որ Բլինքենը զանգահարելու է Ալիևին, եռակողմ հանդիպումից առաջ, ես դա կհամարեի անհավանական և անգրագետ կանխատեսում: Բայց արի ու տես, որ ամեն ինչ հնարավոր է: Եթե մի կողմ թողնենք մեր ավանդական հայկական վատատեսական զգացմունքները և մեծ տերությունների կողմից հայ ժողովրդի հանդեպ անարդար վերաբերմունքի մասին 250 տարի ձգվող պատմությունը և փորձենք գնահատել այս իրադարձությունը սթափ քաղաքագիտական մոտեցմամբ, պետք է արձանագրենք այս իրողությունը: Ներկա միջազգային հարաբերությունների համակարգում մեծ տերությունները/ուժային կենտրոնները այլևս չունեն այն գործիքակազմը և լծակները, որ կարողանան ցանկացած պահի փոքր պետություններին հարկադրաբար պարտադրել կատարելու այն, ինչ իրենք են ակընկալում: Չկա այլևս երկբևեռ կամ միաբևեռ աշխարհակարգը: Մի կողմի ճնշմանը կարելի է հակառակվել և դիմադրել նրա հակառակորդ բևեռի հետ մերձենալով, դաշնակցելով և համագործակցելով: Բլինքենը լավ հասկանում է, որ ՀՀ քաղաքական ղեկավարության հետ մերձենալը մեծ ռիսկեր է պարունակում Արևմուտքի համար: Դա, ամենայն հավանականությամբ, կնպաստի ՌԴ-Ադրբեջան մերձեցմանը, որն ինքնին նշանակում է նաև հակաարևմտյան տրամադրությունների ուժեղացում Բաքվում և Անկարայում: Ալիևն արդեն մի քանի անգամ նշել է Արևմուտքի կողմնակալ դիրքորոշման վնասակարությունը հայ-ադրբեջանական հակամարտության մեջ, հատկապես նշելով ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Պատահական չէր, որ թուրք-ադրբեջանական կողմին հանգստացնելու համար հայտարարվեց նաև, որ ապրիլի 5-ի եռակողմ հանդիպումը տնտեսական օժանդակության հարցերի քննարկում է լինելու, որը կրկին հանգստացնող ուղերձ էր դեպի Բաքու: Զարմանալի է, որ հայ քաղաքական մտքի ռահվիրանները այս պարզ և ակնհայտ իրողությունները չնկատելով մեծ սպասումներ են ակնկալում ապրիլի 5-ից: Նույնիսկ խոսվում է հայ ժողովրդի պատմության մեծ դրական բեկման մասին: Աստված տա այդպես լինի, մեծ բավականությամբ և ոգևորությամբ կնդունենք այդ բախտորոշ շրջադարձը և կընդունենք մեր սխալը: Կապրենք կտեսնենք, իսկ մինչ այդ 24-ժամյա ռեժիմով Կրեմլյան ուղերձները գուժում են արևմտյան միջամտության կործանարար հետևանքները Հայաստանի համար: Ուժ և կարողություն մեզ փորձանքներից խուսափելու համար»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
