Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ինչո՞ւ չեն խոսում 1988-ին համաձայնեցված քարտեզների մասին»․ Դավիթ Հարությունյան

«Ինչո՞ւ չեն խոսում 1988-ին համաձայնեցված քարտեզների մասին»․ Դավիթ Հարությունյան
225
Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 15:06

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, անդրադառնալով սահմանազատման թեմային, հիշատակել է 1988 թվականի երկկողմ համաձայնեցված քարտեզները․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փորձ արվել էր, որը սկսվել էր 70-ական թվականերից և ավարտին էր հասցվել 1988 թվականին: Բավականին մանրամասն աշխատանք է կատարված եղել, ավելին, այդ աշխատանքները վավերացվել են Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի կողմից։ Վերջին՝ փոխադարձ համաձայնեցված սահման ունեցել ենք 1988 թվականին, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին պետք է հայացք նետենք այդ քարտեզներին, որոնց մասին իշխանության կողմից որևէ հիշատակում չեմ տեսնում։ Ինչո՞ւ այդ քարտեզների մասին ոչ ոք չի խոսում»,- Դավիթ Հարությունյանը:

«Ինչո՞ւ չեն խոսում 1988-ին համաձայնեցված քարտեզների մասին»․ Դավիթ Հարությունյան