«Տավուշցիներն ասում են՝ 10 օրից պետք է գար, 20 օր է անցել, ո՞ւր է»․ Գառնիկ Դանիելյան
![]() 202 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 16:48 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշ կատարած հերթական այցից հետո «Հայելի» ակումբում խոսել է տավուշցիների տրամադրվածության մասին․ «Ոսկեպարում, Բաղանիսում և Կիրանց գյուղում Նիկոլ Փաշինյանի աջակիցների թիվը մեծ է, բայց նրանք էլ են շոկի մեջ Փաշինյանի հայտարարությունից, թե՝ եթե չհանձնեք, պատերազմ է լինելու։ Շանտաժի և սպառնալիքի միջոցով հերթական զիջումների գնալու փորձ արվեց։ Տավուշցիներն ասում են՝ 10 օրից պետք է գար, 20 օր է անցել, ո՞ւր է: Իջևանում խնջույքի ժամանակ ունեն, ոսկեպարցիներին հանդիպելու ժամանակ չունե՞ն։ Մարդիկ հստակ գնահատականը տվել են, ժամ առ ժամ մարդկանց ցասումը մեծանում է, ինչը տեսնելով, փոխել են իրենց խոսույթը՝ թե դեռ պարզ չէ, վերջնական որոշում չկա, Ոսկեպարի եկեղեցին չեն տալու և այլն։ Այս ամենը, սակայն, ժողովրդի զգոնությունը թուլացնելու, կրքերը հանդարտեցնելու փորձեր են։ Արցախ ուրացողը Տավուշն էլ է ուրանալու։ Տավուշցիներն ամուր կանգնած են, պարզապես իրենց թիկունքում պետք է զգան հայ ժողովրդի աջակցությունը»,- ասել Դանիելյանը: |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
