Ռուսաստանը Ղազախստանից բենզին է խնդրում

Ռուսաստանը Ղազախստանին խնդրել է «պատրաստ լինել 100 հազար տոննա բենզին մատակարարել իրեն ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների և ծառայության ընդհատումների պատճառով դեֆիցիտի դեպքում»: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Լրատվականի աղբյուրներից մեկն ասել է, որ Ռուսաստանի համար պաշարներն օգտագործելու գործարքն արդեն համաձայնեցված է։ Աղբյուրների համաձայն՝ Մոսկվան Ղազախստանին խնդրել է 100 հազար տոննա բենզինի վթարային պաշար ստեղծել՝ պատրաստ Ռուսաստան առաքելու համար։
Ղազախստանի և Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչներն այս հարցում որևէ մեկնաբանություն չեն տվել, նշում է Reuters-ը։
Երկրի ներսում վառելիքի պակասը կանխելու համար Ռուսաստանը մարտի 1-ից վեց ամսով արգելք է դրել բենզինի արտահանման վրա, սակայն այդ արգելքը չի տարածվում ԵԱՏՄ-ի գործընկերների, ինչպես նաև այն երկրների վրա, որոնց հետ կնքվել են միջկառավարական համաձայնագրեր։
Սակայն, ըստ առևտրականների, եթե իրավիճակը վատթարանա, ապա արգելքը կարող է ընդլայնվել։ Այսպես, Reuters-ի աղբյուրներից մեկի համաձայն, «մայիսին Ռուսաստանը կարող է բավարար բենզին չունենալ ներքին շուկայի համար, ուստի կա արտահանումը նույնիսկ ԵԱՏՄ-ի ներսում կասեցնելու վտանգ»։
Դեֆիցիտի պատճառ է դարձել բենզինի արդյունահանման կրճատումը Ռուսաստանում նավթավերամշակման գործարաններին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մի քանի հաջող հարվածներից հետո: Մարտի երեք շաբաթվա ընթացքում ռուսական նավթավերամշակման գործարանները 10%-ով կրճատել են շարժիչային վառելիքի արտադրության ծավալները։ Օրսկ քաղաքի մեկ այլ նավթավերամշակման գործարան ապրիլի 7-ին ջրհեղեղի պատճառով դադարեցրել է արտադրությունը։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
29619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
160116.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
129115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75114.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
167913.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
202710.11.2026, 19:37