Մանրամասներ՝ փակ քննարկումից. «Ժողովուրդ»
![]() 152 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ խորհրդարանում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նախաձեռնությամբ փակ քննարկում տեղի ունեցավ՝ սահմանազատման և սահմանագծման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Քննարկման ժամանակ ընդդիմադիրները մի քանի հարցեր են բարձրացրել առ այն, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար պետք է հիմք վերցնել 1993 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ հաստատված շփման գիծը, և որ մինչ սահմանագծումը, նախ պետք է Ադրբեջանին զսպել, ստիպել, որ դադարեցնի սահմանային սադրանքները, այլապես կստացվի, որ Հայաստանը սպառնալիքի ներքո է գնում սահանազատման. սակայն իշխանականներն ակնարկել են, որ, ըստ էության, անզոր են այս հարցում: Բացի այս, ընդդիմադիրները նաև նշել են, որ սահմանազատման անվան տակ չեն կարող տարածքներ զիջվել Ադրբեջանին՝ առանց հանրաքվեի: Բարձրացված այս բոլոր հարցերին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ու Մհեր Գրիգորյանն անորոշ պատասխաններ են տվել: Տեղեկացանք նաև, որ Միրզոյանին և Գրիգորյանին հարցեր են ուղղել «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը, Գեղամ Նազարյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ Թագուհի Թովմասյանը և Տիգրան Աբրահամյանը: Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները՝ Վահագն Ալեքսանյանը, Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Թագուհի Ղազարյանը, Վլադիմիր Վարդանյանը հարցեր են ուղղել ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին, որը քննարկման ժամանակ որպես հիմնական զեկուցող էր հանդես գալիս»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
