Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Երաշխիք չկա, որ Ադրբեջանը կվերադարձնի երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները»․ Փաշինյան

«Երաշխիք չկա, որ Ադրբեջանը կվերադարձնի երեք տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները»․ Փաշինյան
187
Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 10:54

«Իսկ Տավուշի սահմանի նշյալ հատվածում սահմանազատումը և դրա արդյունքների իրագործումը երաշխավորո՞ւմ է արդյոք, որ Ադրբեջանը կպահի սահմանազատումը շարունակելու տրամաբանությունը և կվերադարձնի մեր ավելի քան 3 տասնյակ գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Չի՛ երաշխավորում, բայց նշված տարածքում սահմանազատումից հրաժարվելը երաշխավորում է, որ Ադրբեջանը չի վերադարձնի մեր գյուղերի կենսական նշանակության տարածքները։ Այս նեգատիվ երաշխիքը նախ պետք է չեզոքացնել»,- այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023 թվականի կատարողականի զեկույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։