Փաշինյանն ասաց, թե տավուշցիների հետ հաջորդ հանդիպումը երբ կլինի
![]() 206 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 13:00 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ԱԺ-ում հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին․ «Ասում եք՝ Տավուշի հատվածում սահմանազատումից հետո չի երաշխավորվում պատերազմի կանխումը, բա եթե չի երաշխավորվում, ավելի լավ չէ՞ կռիվը սկսել 2 կմ-ից, այլ ոչ թե 2 մետրից։ Ի՞նչ է տալու սահմանազատումը Հայաստանին և Հայաստանի 4 բնակավայրերին»։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․ «Չերաշխավորվելու և երաշխավորվելու արանքում կա աշխատանք, որ մենք պետք է անենք, մեր ամբողջ խնդիրների լուծման բանաձևը մինչև հիմա եղել է, թե արևելքում ինչ են ասում, հյուսիսում ինչ են ասում. մենք չենք լուծել մեր խնդիրները։ Սա 12-րդ դարը չի, որ 50 մետրի տարբերությունը բան որոշի, որովհետև նիզակը կարող ա 50 մետր այս կամ այն կողմ ընկնի։ Այսօր ժամանակակից զենքերով տասնյակ կմ-ի վրա թիրախ խոցելու խնդիր չկա։ Որ ասում ենք՝ Կիրանց, Ոսկեպար և Կզլհաջլի, Հայաստանի բնակչության մեծ մասի չի պատկերացնում՝ այդ ի՞նչ տարածքներ են, այսօր էլ Տավուշի մարզում գյուղեր կան, որ Ադրբեջանից մետրերի հեռավորության վրա են։ Այդ հեռավորությունն այսօր մեր խնդիրը չի լուծում, խնդիրը պետք է լուծենք սահման ունենալով։ Ես խոստացել եմ, որ եթե զարգացում կամ որևէ պայմանավորվածություն լինի, որի իրականացման հավանականությունը 50-60%-ից բարձր կլինի, ես վերադառնալու եմ Տավուշ և տեղում ավելի պրակտիկ հարցերին պատասխանեմ»,- ասաց նա: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
7903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
173Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
236Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
283Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
221Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
178Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
301Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
341Երեկ, 16:09
