«Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա` դա լինի Ոսկեպարում»․ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
![]() 211 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 22:54 «Ամեն մեկս մեր տեղում աշխատում ենք, որպեսզի խրամատները, մեր սահմաններն ապահով լինեն։ Այստեղ եկել ենք, որպեսզի ձեր ձեռքը բռնենք և ասենք՝ շնորհակալություն, պատրաստ ենք այստեղ լինել նաև ֆիզիկապես»,- այս մասին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղացիների հետ հանդիպմանն ասել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։ «Եկել ենք՝ ոչ թե մեզ ցույց տալու, այլ որ դուք ձեզ մենակ չզգաք, որ Բագրատ Սրբազանն իրեն մենակ չզգա։ Ես քանիցս ասել եմ՝ սա միայն ոսկեպարցու հարցը չէ, շվանիձորցու, Ամասիայի ամենավերջին գյուղի գյուղացու հարցն էլ է, ցանկացած հայի հարց է։ Այս պահին ֆրոնտն այստեղով է անցնում, ուրեմն մեր ջանքները պետք է կենտրոնացնենք այստեղ։ Այստեղ լուծեցինք, անցնելու ենք հաջորդին։ Ինչ-որ մի տեղ մեր նահանջը պետք է կանգնի, Աստված տա՝ Ոսկեպարում մեր նահանջը կանգնի»։ Սրբազանը կոչ արեց ոսկեպարցիներին՝ հավատքը չկորցնել։ «7-րդ դարի եկեղեցին այստեղ կանգնած աղաղակում է՝ ինձ մենակ չթողնեք։ 7-րդ դարից կանգնած պահում եմ, ինձ չթողնեք»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
8503:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
175Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
238Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
288Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
223Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
179Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
303Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
347Երեկ, 16:09
